Ժնևը վերաբացում է Իրանում դեսպանատունը, որը ներկայացնում է նաև ԱՄՆ-ին

Ժնևը հայտարարել է, որ երկշաբաթյա դադարից հետո վերաբացում է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է նաև ԱՄՆ շահերը Իրանում։

Դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը հունիսի 20-ին՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման ֆոնին։

«Թեհրանում դեսպանատունը վերաբացվել է դեսպանի ներկայությամբ։ Այս որոշումը կայացվել է ռիսկերի համապարփակ գնահատումից և Իրանի ու ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո», - հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Շվեյցարիան կշարունակի հանդես գալ որպես Իրանում ԱՄՆ շահերի ներկայացուցիչ։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով երկու երկրների միջև խնդիրները լուծվում են Շվեյցարիայի միջնորդությամբ։