Մատչելիության հղումներ

Մասկը բացատրել է՝ինչու է հիասթափվել Թրամփից


Աշխարհի ամենահարուստ գործարար, ԱՄՆ նախագահի երբեմնի դաշնակից Իլոն Մասկը պարզաբանել է՝ ինչու է փոխել վերաբերմունքը նրա նկատմամբ։

Պատասխանելով իր սոցիալական հարթակի՝ X-ի օգտատերերից մեկի հարցին՝ Մասկը գրել է, թե պատճառը Դոնալդ Թրամփին առաջարկած «մեծ, հիասքանչ բյուջետային» նախագիծն է, որը ի թիվս այլ փոփոխությունների, կրճատում է նաև էլեկտրական մեքենաների համար նախատեսված հարկային արտոնությունները։

«Բյուջետային դեֆիցիտը, որը նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք արդեն հասել էր խելահեղ՝ 2 տրիլիոն դոլարի, Թրամփի քաղաքականության արդյունքում կարող է հասնել 2,5 տրիլիոնի։ Սա կբերի երկրի սնանկացման»,-պնդել է Տեսլա-ի սեփականատերը։

Թրամփի քարոզարշավին աջակցելուց հետո՝ նրա պաշտոնավարման օրոք, Մասկը մի քանի ամիս ղեկավարեց ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը` պետական հատվածում կրճատելով հազարավոր աշխատեղեր։

Թրամփի հետ տարաձայնությունների ֆոնին՝ երեկ, նա հայտարարեց իր սեփական կուսակցությունը՝ «Ամերիկան» հիմնադրելու մասին, որը պետք է մարտահրավեր նետի Նահանգներում իշխող երկկուսակցական համակարգին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG