Մատչելիության հղումներ

Իսրայելն ու Համասը կբանակցեն հրադադարի շուրջ


Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ Գազայի հատվածում զինադադարի ու պատանդներին ազատ արձակելու շուրջ Համասի հետ անուղղակի բանակցությունների, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Արևմուտքի կողմից ահաբեչական ճանաչված Համասը անցած ուրբաթ հայտարարել էր, թե դրական է արձագանքել Գազայի հրադադարի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող տարբերակին։ Դրանից մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր, որ Իսրայելը ևս համաձայնել է «60-օրյա հրադադար կնքելու համար անհրաժեշտ պայմաններին»։

Տասնամյակներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին արյունահեղությունը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Համասը հարձակվել է Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և պատանդ վերցնելով 251-ին։

Իսրայելի պատասխան հարվածներից, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է արդեն ավելի քան 57,000 պաղեստինցի, մեծ մասը՝խաղաղ բնակիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG