Մատչելիության հղումներ

Արտակարգ դրություն՝ Տեխասի մի քանի շրջաններում


Տեխասում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա: Տեղի պաշտոնյաները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ. ամառային ճամբարից քսանյոթ աղջիկ անհետ կորած է համարվում։

Նահանգի մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, շատ ճանապարհներ ավերվել են, կապն անջատվել է։։

Իրավիճակը սրվել է հուլիսի 4-ի գիշերը, երբ ուժեղ անձրևները հեղեղեցին Տեխասի Գվադալուպե գետը։ Ըստ հաղորդումների՝ ջրի մակարդակը բարձրացել էր 8 մետրով ընդամենը 45 րոպեում։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը հնարավոր ջրհեղեղի մասին նախազգուշացում է տվել նաև Տեխասի հարավ-կենտրոնական մասում գտնվող Քոմալ շրջանում։

Պաշտոնական Երևանից ցավակցություն են հայտնել։ «Խորը ցավով տեղեկացանք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին, որոնք բազմաթիվ կյանքեր խլեցին։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG