Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սաստկացնում է հարվածները


Անցած գիշեր Ռուսաստանը գրոհել է Ուկրաինայի վրա 157 անօդաչու թռչող սարքերով։

Խարկովում հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ 46-ամյա կին և 2.8 ամսական երեխա։ Կիևի մարզում վիրավորվել է երեք մարդ, վնասվել է երկու բազմահարկ շենք, այրվել է չորս ավտոտնակ և մեկ մեքենա։

Անօդաչուներից մեկն էլ թիրախավորել է Կրեմենչուկի զինվորական կոմիսարիատը, ըստ պաշտոնական հաղորդագրության զինծառայողների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Սա Ուկրաինայում զինկոմիսարիատներիի վրա երրորդ հարվածն է մեկ շաբաթվա ընթացքում: Հուլիսի 3-ին Պոլտավայում անօդաչու սարքի հարձակման հետևանքով զոհվել էր երկու մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Հունիսի 30-ին ռուսական զորքերը հարվածել էին Կրիվոյ Ռոգի զինկոմիսարիատի շենքին։ Կիևը պնդում է, թե այս հարվածները միտումնավոր են՝Ուկրաինայում զորահավաքը խափանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG